Երբ ազգայինը թակում է ձեր տան դռները …

14967565258632

Երբ ազգայինը թակում է ձեր տան դռները …

   Ի՞նչ ծագումնաբանություն ունի ազգային երգը
  Հնուց ի վեր , մարդիկ , տարբեր ժամանանակաշրջաններում իրենց կենցաղից անմասն չեն թողել ազգային երգը: Լինելով ամենահին ժողովուրդներից մեկը ՝ հայ ազգը ունեցել է վառ և ինքնատիպ մշակույթ:  Կազմավորվել է հազարամյակների ընթացքում ՝ ազգային խոսակցական լեզվի հետ միառժամանակ: Գյուղերում ազգային երգի տարածումը հիմականում կատարվել  է բանավոր ՝ բերնեբերան փոխանցվելով:
Հայ ազգային դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտասը,իրավացիորեն ասել է .
« Գյուղացու համար երգեցողությունն էլ մի այնպիսի սովորական և բնական
գործողություն է,  որպիսին մեզ համար առօրյա խոսակցությունն է. եթե չգրենք այսօրվանարածը,  կամ հոգ չտանենք մտքում պահելու, հետո կամ չենք հիշի, կամ շատ-շատ բովանդակությունը կմնա ։ Ժողովուրդն արվեստական երգեցողություն ասած բանը չգիտե. յուրաքանչյուր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում գործի
ժամին՝գործի երգ, տանը՝տանու երգ միայն կասեն…. »

 

«Ժողովուրդնէ ամենամեծ ստեղծագործողըգնացեք և սովորեցեք նրանից» 

Ազային երգն ու պարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հենասյուններից մեկն է: Ազգային երաժշտությունը կրթահամալիրի առօրյայի և ուսումնառության անբաժանելի  մասն է կազմում : Երկրում տիրող արտակարգ իրադրությունը պատճառ դարձավ ,  որ ուսումնառության կազմակերպումը ֆիզիկական միջավայրից տեղափոխվի առցանց միջավայր :  Առցանց ուսուցումը իրենից ներկայացնում է բաց կրթություն մեդիադաշտում: Առցանց-հեռավար  ուսուցումը ինձ համար, թերևս,  նոր հարթակ էր ինքնակրթվելու, նոր աշխատանքային հմտություններ ձեռք բերելու  համար:Ինչևէ , առցանց նախագծային ուսուցումը կազմակերպվեց ընտանեկան միջավայրում,ընտանիքի անմիջական
մասնակցությամբ և արդյունավետորեն:
Մարտի  2-ից 6-ը Հարավային դպրոց-պարտեզում Կոմիտասյան շրջան էր :Առցանց ուսուցման շրջանակներում իրականացվող առաջին «Երաժշտական նախագիծը»
նվիրված էր Կոմիտասին : Սովորողներին հանձնարարված էր կատարել Կոմիտասյան
արդեն իսկ ուսուցանված երգերը :

Նախագծի նպատակն էր ՝

  • վերհիշել բոլոր Կոմիտասյան երգերը
  • տարածել ազգային երգերը առցանց միջավայրում
  • անհատապես ծանոթանալ սովորողի տվյալներին
  • զարգացնելմեդիակրթությունը երաժշտական ոլորտում

Կազմվել էին երաժշտական փաթեթեներ , որտեղից սովորողները կարող էին օգտվել:
Կից ներկայացված են փաթեթները .

Արդյունքը գոհացնող էր :  Մասնակիցների թիվը  40 և ավելին էին :Սովորողները
արդյունքում ձեռք  բերեցին փորձ , կարողացան դրսևորել իրենց այս հարթակում:
Ընտանեկան ջերմ միջավայրը դարձրեցինք է՛լ ավելի գունեղ և հետաքրքիր : 

Դե իսկ առցանց-հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը իսկական տոն էր յուրաքանչյուր սովորողի ընտանիքում: Նախագիծը ընտանեկան էր և կազմվել էր ոչ միայն սովորողների՝ այլ նաև ընտանիքի անդամների համար :

  Նպատակն էր՝

  • ազգային երգուսուցումը իրականացնել տանը
  • ընտանիքում տարածել ազգային երգը ։

Այս անգամ մասնակիցների թիվը գերազանցեց 60-ը: Նախագիծը կարող ենք համարել ստացված: Արդյունքում ունեցանք սովորողների անհատական  կատարումներ ,
որոնք կարող ենք օգտագործել հետագա նախագծերի համար : Նախագծերում իրենց
մասնակցությունն ունեցան  նաև  հատուկ կարիք ունեցող սովորողները :

Եկեք վայելենք մեր Դավիթի և իր պապիկի հրաշալի կատարումը։

 

Առցանց ուսուցման   նախագծային ուսուցումը շարունակվում է:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s