Սեպտեմբեր-Հոկտեմբեր հաշվետվություն

Սեպտեմբեր


Սեպտեմբերյան հանդիպում
Ընտրությամբ գործունեության նախագիծ.այլընտրանքային Կոմիտաս
Կրթական շքերթ
Ողջույն Կոմիտասով
Մեկ օր Մանկական երկաթուղում. գիտելիքի օր
Մեղրագովքի ծես
Հյուսիսի նորամուտները…
Կոմիտասյան հոգևոր երգերի ուսուցում
Հարիսայի տոն
Կոմիտասյան երգերի ուսուցում
5 տարեկանների երաժշտական ստուգատես, « Հակաբացիլ Կոմիտաս»
Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք. նախագծեր

Читать далее «Սեպտեմբեր-Հոկտեմբեր հաշվետվություն»

Ժենգյալով հաց ՝ արցախցիների հետ

Ժենգյալով հացը արցախցիների սեղանի զարդն է, իրենց ավանդական կերակուրը: Հայաստանում այն պատրաստում են հազվադեպ :Այս անգամ մեր Արցախից եկած հյուրերը իրենց փորձով կիսվեցին մեզ հետ: Սովորողները մասնակից եղան այս արարողությանը:

Աշխատանքային երգերի փաթեթ

Հոյ Նարե —  2:30րոպե

1. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր:

2. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ շըլոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող կըլոր էր:

3. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ սալոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Սև ծամերըդ կոլորեր:

4. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր: Читать далее «Աշխատանքային երգերի փաթեթ»

Արցախցիների ուսումնական ճամբար

Այսօր ` հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ արցախցիների հետ մեր առաջին հանդիպումը, նպատակը ինչպես միշտ ` ազգային երգն ու պարն էր: Ծրագրում պարերգերի ուսուցում էր:

Փոքրիկ հատված մեր հանդիպումից`

Գութաներգեր

Գութանը հողը վարող գյուղատնտեսական գործիք է։ 
Հայկական գութաններն առաջացել են Այրարատի, Բարձր Հայքի, Սյունիքի, Վասպուրականի, Աղձնիքի ու Ծոփքի նահանգներից։ Առջևի մասում ունեն երկայնական լծակ (գռնել), որը երկաթյա հաստ շղթայով հաջորդաբար միանում է եզների կամ գոմեշների լծերին (4-12 զույգ)։ Հայերի մեջ այն ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում։ Գութանի դերը գյուղատնտեսության մեջ այնքան կարևոր է եղել, որ իր ողջ սարվածքով հաճախ քանդակվել է հմուտ երկրագործների շիրմաքարերի վրա։


Читать далее «Գութաներգեր»

Առցանց-հեռավար ուսուցման աշխատաժամանակ. հոկտեմբերի 15-30

Նախագծեր ՝

Читать далее «Առցանց-հեռավար ուսուցման աշխատաժամանակ. հոկտեմբերի 15-30»

Ընտանեկան հացթխիկ. Հացթխիկի ծես

Նախագիծ՝ «Հացթխիկի ծես»

Ժամանակահատված ` Հոկտեմբերի 15-30

Նպատակը `

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:
Читать далее «Ընտանեկան հացթխիկ. Հացթխիկի ծես»

«Հակաբացիլ Կոմիտաս». 5 տարեկանների երաժշտական ամսիկ

Տեղի ունեցավ 5 տարեկանների առաջին երաժշտական ամսիկը: Ոգևորված և շատ ուրախ 5 տարեկանները պատվով ներկայացրեցին իրենց ամսիկը:
Հակաբացիլ Կոմիտասի շրջանակներում սովորեցինք ՝ «արև,արև» , «ձիուկ»,«ջաղացս մանի-մանի», «կոտ ու կես»,«գնացեք տեսեք» , «հոպ թռի» երգերը :

Արցախյան շրջանի ազգային երգերի փաթեթ

 

Արցախում ժողովրդական երաժշտարվեստը զարգացել է հայ ազգային երաժշտության բազմադարյան ավանդույթներով։ Տեղի բարբառի և երաժշտական ելևէջների զուգորդումը երաժշտարվեստին, հատկապես քաղաքային ժողովրդական երգերին հաղորդել է ինքնատիպ երանգ։ Գյուղական երգերում դրսևորված են հայ ժողովրդական երգի բոլոր թեմատիկ ժանրերը։

Читать далее «Արցախյան շրջանի ազգային երգերի փաթեթ»