Օրը՝ օգոստոսի 19
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Ժամը՝ 11:00
Մասնակցիներ՝ նախակարթարանի սաներ, ճամբարականներ
Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»
1. Նպատակ
ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:
2. Ծեսն իրականացնողներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դաստիարակներ, դասվարներ, ծնողներ, դասավանդողներ, ճամբարականներ ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ
3. Ընթացքը
տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի ծեսը , համակարգում են հիմնական գործողությունները, սովորում են խաղողի, խաղողաքաղի, խաղողը ճզմելու և գինի պատրաստելու ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր, որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում ծիսական գործողությունների ընթացքը:
4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները ծեսն իրագործվում է Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրը
5. Արդյունքները
մասնակիցները կիմանան
ազգային ծեսերը, ազգային սովորույթները, ազգային ավանդական պարերը, հայկական ժողովրդական և ծիսական երգերը, ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
կկարողանան
երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր, համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել, ծեսին նոր կյանք տալ:
կլինեն
ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Խաղողօրհնեքի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
Արդյունք
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:
Խաղողօրհնեքի մասին տարբեր աղբյուրներից նյութեր
Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք» ,
Ռաիսա Խաչատրյան. «Առաջնապտղի ծիսախորհուրդն ու խաղող-գինի-կարաս գովերգությունները հայ ծիսերգային բանահյուսության մեջ ,
Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք» )
Խաղողօրհնեքի ծիսական, ազգային երգեր, պարեր
«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»
Ազգային պարերգեր
Ազգային պարեր