Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ․ նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 6-րդ անգամ: 

Փառատոնը նախորդ տարիների կազմակերպածից տարբերվում է ներկայացված թեմատիկ ավելի լայն ուղղություններով,  հանրակրթական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:

Ազգագրության փառատոնի կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, մասնախմբերը, ուս. կենտրոնները, համակարգողը՝ Հասմիկ Մաթևոսյանը (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am , հեռ՝ 093691692 ):

Հարավային դպրոցի համակարգող՝ Ջուլլի Ղազարյան

Ստուգատեսին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, դասարան-ջոկատներ, գործընկեր դպրոցներ՝ Հայաստանից, արտերկրից:

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 26-ին` Ղափամայի համայնքային ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-26, 2024 թ.

Թեմա՝ պար, խոհանոց, գյուղի, քաղաքի ֆոլկլոր 

Ազգագրության փառատոնի ուղղություններ

Պարեր

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային պարեր
  • պարային կենցաղ, ատրիբուտներ
  • տարազ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • ծիսական, թեմատիկ պարեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • քաղաքային քայլքով երաժշտապարային ֆլեշմոբեր
  • պարային երևելիներ
  • պարային նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Խոհանոց

  • ազգային խոհանոց
  • ծիսական խոհանոց
  • տարածաշրջանային խոհանոց
  • հյուրասիրություն, հյուրընկալություն
  • խոհանոցային սովորույթներ, ավանդույթներ, հավատալինքներ
  • նիստուկաց, բարեմաղթանքներ, կենացներ
  • խոհանոցային կենցաղավարություն
  • կինը խոհանոցում
  • խոհանոցային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների խոհանոցային ազգագրության
  • խոհանոցային երևելիներ
  • խոհարարական նյութերի, բաղադրատոմսերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Գյուղի, քաղաքի ֆոլկլոր 

Բանահավաքչություն, հետազոտություն, հայրենագիտական ճամփորդություն, այլ

  • գյուղի, քաղաքի փողոց, բակ, տուն և այլն
  • արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • բարբառներ
  • հեքիաթ, ավանդապատում
  • երգեր, պարեր, խաղեր
  • տարազ
  • խոհանոց
  • թատրոն, թանգարան, ժողովրդական տուն, վարպետաց տուն
  • թեմատիկ նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • քաղաքային քայլքով երաժշտապարային, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • այլ

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն, վարպետաց դասեր
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Աշխատակարգ

Դեկտեմբերի 28-հունվարի 8

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 8-հունվարի 26

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փառատոնային օրացույց․․․(լրացվող)

Մանկավարժական ձմեռային ճամբար․դեկտեմբերի 25-29

Երկուշաբթի՝

10:00՝ Մանկավարժական խորհուրդների աշխատանք Հարավային դպրոց-պարտեզում

11:00՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների Ամանորի ծես-ստուգատես

12։00-13։00 — ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում

13:00՝ հավաքներ մասնախմբերով- երաժիշտներ․

Երեքշաբթի՝

10:00՝ Մանկավարժական խորհուրդների աշխատանք Հարավային դպրոց-պարտեզում

11։00-11։45- Ամանորյա տոնախմբություն նախակրթարաններում

12։00-13։00- ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում

Մանկավարժական խորհուրդներով հավաքների օրակարգում՝

  • Դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ 
  • Դեկտեմբերի 28՝ հունվարյան ստուգատեսների կազմակերպական հարցեր

12:15՝ ընդմիջում, քայլք մայր դպրոց

13:00՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նախագծեր ՝

Աիդա Պետրոսյանական ամենամյա ատամհատիկի ծես․2023թԱմփոփում

Ուրբաթ համերգի կազմակերպման մեթոդական վերլուծություն

Սուրբ ծննդյան , ամանորյա երգերի փաթեթ

Լույսեր,գույներ,ղողանջներ,մեղեդիներ,ազդեցություններ-Ամանորյա դիմակահանդես

«Բարի տարի ձեզ և բարի պատրանք». արևմտահայերեն ընթերցումներով տոնախմբություն

Ճամփորդություն դեպի Մաչանենց տուն

«Բարի տարի ձեզ և բարի պատրանք». արևմտահայերեն ընթերցումներով տոնախմբություն

Օրը՝ դեկտեմբերի 21, 2023թ.

Ժամը ՝ 12:00

Վայրը՝ Հարավային դպրոցի երաժշտության սրահ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ծրագրում՝

Արևմտահայերեն ընթերցումներ

  • Զահրատ «Կաղանդի ծառ մը»
  • Կաղանդի ծառ
  • Անուշպար
  • Կաղանդի գիշեր
  • Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Երգեր

Մուտքը՝ Ավետիս երգելով — Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Читать далее ««Բարի տարի ձեզ և բարի պատրանք». արևմտահայերեն ընթերցումներով տոնախմբություն»

Լույսեր,գույներ,ղողանջներ,մեղեդիներ,ազդեցություններ-Ամանորյա դիմակահանդես

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիրներ, ազդեցություններ». նախագիծ

Վայրը ՝ Հարավային դպրոց-պարտեզ, ուսումնական առաջին հարկ

Օրը ՝ Դեկտեմբերի 22

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց պարտեզի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր…

Ժամը ՝ 12:00

Ծրագրում ՝

Դիմավորում ենք Ձմեռ պապիկին

  1. Ավետիս — Ավանդական
  2. Եռալեզու Jinggle Bells
  3. Երնեկ թե այս նոր տարին
  4. Я узнала маленький секрет
  5. Փաթ փաթ փաթիլներ
  6. We wish you a Merry Christmas
  7. Ձեր սնդուկներ լցվին հացով-Ավետիս
  8. We wish you a Merry Christmas
  9. Այ քեզ տոնածառ
  10. Բասեն բարի

Սուրբ ծննդյան , ամանորյա երգերի փաթեթ

Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

Բասեն Բարի

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Տղա՛, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Читать далее «Սուրբ ծննդյան , ամանորյա երգերի փաթեթ»

Ուրբաթ համերգի կազմակերպման մեթոդական վերլուծություն

1.Երգուսուցման պարապունքը որպես տոն

Մինչ երգի երաժշտության յուրացումը, սովորողների հետ քննարկում ենք երգի բառերը, հասկանում ենք դրանց նշանակությունը, երգի արմատները։ Յուրաքանչյուր սովորողի կարծիքը երգի վերաբերյալ շատ եմ կարևորում և միշտ անում եմ հարցադրում՝ հավանեցի՞ք երգը։ Եթե բոլոր սովորողները տալիս են դրական պատասխան, այդ ժամանակ իմ և սովորողի համար դասապրոցեսը դառնում է տոն:

2.Ուսուցման նոր մեթոդներ

Այս տարի Հարավում ունենք երաժշտության, ծեսի նոր լաբորատորիա՝ մե՜ծ սրահով ու հեռուստացույցով, որի շնորհիվ է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձավ դասապրոցեսը։ Երաժշտության հետ կապված ցանկացած բան, ինչը սովորողները պատկերացնում էին մտովի,հիմա կարողանում են նաև տեսնել։ Սովորողների հետ կարողանում ենք իրականացնել ունկնդրումներ,ազգային նվագարանների ուսումնասիրություններ, և որպես արդյունք՝ ուրբաթ համերգին սովորողները քանոնի նվագակցությամբ կատարեցին երգերը, ոգևորությունը մեծ էր:

Որպես նոր մեթոդ ցածր դասարաներում,օգտագործում եմ դերային խաղը։ Սովորղների հետ իրականացնում ենք դերային փոփոխություն, սովորողը ՝ ուսուցիչ, ուսուցիչը ՝ սովորող։

3․Երաժիշտ կազմակերպիչը որպես ռեժիսոր

Ուրբաթ- համերգի, դասարանական համերգների ծրագրերի կազմումը յուրաքանչուր ուսումնական շրջանում՝ դժվար է պատկերացնել առանց երաժշտական, իմաստային կապի կառուցման, ինչը ռեժիսորական աշխատանք է դառնում: Ծրագրի կազմումը սկսում եմ երգերի, պարերի հաջորդականությունից, մայրենիի ուսուցիչների հետ համագործակցումից մինչև նյութական միջավայրի ներառելումը՝ ատրիբուտներ, հագուստներ, միջավայր։

4.Դաս-համերգ, թե՞ համերգ-ցուցադրություն

Ուրբաթ-համերգն ավելի շատ համարում եմ սովորողի համար դաս-համերգ ,իսկ ծնողների , ուսուցիչների, երաժիշտների համար ՝ համերգ-ցուցադրություն ։

Ուրբաթ-համերգները ուսումնական օրացույցով ամրագրված երաժշտական, ուսումնական հավաքներ են: Սովորողների ակտիվ մասնակցությունը այն դարձնում է իսկական ուսումնական պարապմունք:

5. Դասավանդող երաժշտի շաբաթական օրացույց

Շաբաթական ունեմ 24 ժամ ծանրաբռնվածություն։ Ուրբաթ-համերգի փորձերը արվել են երաժշտության դասերին և ընդհանուր պարապմունքին բոլոր խմբերի հետ միասին: Մասնակիցների թիվը գերազանցում էր 100 սովորող:

Ուրբաթ-համերգի ամբողջ շաբաթը արվել են փորձեր 1 ժամով:

6.Սովորողների լիարժեք ներգրավվածություն

Ուրբաթ-համերգի ծրագրին տիրապետում են բոլոր սովորողներ: Այն դառնում է ուսումնական նյութ, ընթացիկ պարապմունքների բովանդակային մաս: Մասնակցում են գրեթե բոլոր սովորողները:

7.Պատրաստության ընթացքում տրամադրությու՞ն, թե՝ ակադեմիական ուսուցում

Մինչ ուրբաթին պատրաստվելը, սովորողներին փոխանցում եմ տրամադրություն, խրախուսում եմ, ոգևորում եմ: Հարթակ է ստեղծվում սովորողների համար ստեղծագործելու,ինքաարտահայտվելու սեփական մտքերը: Ազգային երգի ու պարի ուսուցումը չի կարող ակադեմիական լինել, եթե սովորողը կրող է:

8. Ձեր կողմից փորձված մեթոդները, դրանց կենսունակությունը կամ չարդարացված լինելը

Ուրբաթ համերգի հաջողության գրավական է սովորողների, ուսուցիչների լիարժեք ներգրավվածությունը, միասնական ընթերցումներն ու ծրագիրն անցնելը:

9.Պատրաստության ընթացքում կամ դրանից առաջ ձևավորվու՞մ են նոր խմբեր, համույթներ, առաջանու՞մ են նախաձեռնություններ սովորողների շրջանում

Առանձին համույթներ չեն ստեղծվում սովորողների շրջանում, քանի որ ուրբաթ համերգները դառնում են ուսումնական, բոլորի համար: Որպես առանձին ձևավորված խումբ պարբերաբար հանդես են գալիս ծնողական համույթները:

10.Հանրայնացնելու, տարածելու համար ուսուցանվածը ունենու՞մ է ուսումնական շարունակություն, սովորողների շրջանում նոր որակական աճ գրանցվու՞մ է

Այո, ունենում է, մանավանդ, երբ ուրբաթ համերգը կոնկրետ թեմայի շուրջ է կառուցված: Սովորողների շրջանում հետաքրքություն և նոր հարցեր են առաջանում:

11.Տվյալ դպրոցի դասավանդողների մասնակցությունը ուրբաթ֊համերգի

Մասնակցություն հիմնականում ունենում են բոլոր դասավանդողները, երկարացված օրվա կազմակերպիչները ,մասնակցում են փորձերին, ծանոթ են ծրագրին:

12. Պատրաստությանը տեխնոլոգների մասնակցությունը

Ուրբաթ համերգը նաև հարթակ է տեխնոլոգիական աշխատանքի ցուցադրության: Տեխնոլոգը սովորողների հետ միշտ ներգրավված է լինում ուրբաթ համերգի կազմակերպմանը, այդ մասով պատասխանատու է: