Սեպտեմբեր ամսվա նախագծեր, օրացույց

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

2021-2022 ուսումնական տարի

Սեպտեմբերի օրացույց

  • Օգոստոսի 30-սեպտեմբերի 10՝ նախագծային ուսուցման ստուգատես
  • Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի օր
  • Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ, քանդակագործության փառատոնի երևանյան՝ «Հազարան հավք» փուլի ամփոփում 
  • Սեպտեմբերի 13-30՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք
  • Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 8՝ Կոմիտասյան օրեր

Ամենօրյա ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Ամեն ուրբաթ՝

  • ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում
  • ուրբաթ-համերգ

Ողջույն Կոմիտասով

Նախագիծ ՝ Ողջույն Կոմիտասով

Մասնակիցներ ՝ 5-6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, ընկերներ…

Վայրը ՝ Հարավային , Հյուսիսային դպրոց- պարտեզներ

Նպատակը ՝

  • ծանոթանալ ծրագրային երգերին
  • երաժշտական մշակույթի ձևավորում
  • սովորել ռիթմիկա , տակտ , չափ

Խնդիրներ ՝

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,

Ծրագրում ՝ Հակաբացիլ Կոմիտաս

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՐԵՒԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ (1-4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) 2021-2022

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՐԵՒԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ (1-4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) 2021-2022

Մեղրագովքի, ծաղկագովքի ծես

Ամառային դպրոց․Ուսումնական մեղվանոց. ծրագիր

Նախագիծ՝ Մեղրագովք- ծաղկագովք

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ․․․․

Օրը՝ Սեպտեմբերի 1

Վայրը՝ Հյուսիսային դպրոց պարտեզ

Նպատակ՝ Մեղրաքամի  գործընթացը վերածել ծեսի  ներառելով՝

  • ազգային երգեր՝ մեղրագովքեր, ծաղկագովքեր,
  • ազգային խաղեր՝ մեղու նմանակող ազգային խաղեր
  • մեղրի,մեղվի մասին հանելուկների, բանաստեղծությունների, պատվածքների ներկայացում
  • ազգային խոհանոց՝ մեղր պարունակող ազգային ուտեստներ
  • տեխնոլոգիական աշխատանք
Читать далее «Մեղրագովքի, ծաղկագովքի ծես»

Օգոստոսի 30- սեպտեմբերի 15 աշխատակարգ

Օգոստոսի 30

9:00-9:15- Առավոտյան ընդհանուր պարապմունք ,5-6 տարեկաններ

10։00-ից՝ «Կրթական շքերթի» նախապատրաստական աշխատանքներ 5 տարեկանների հետ

Երգուսուցում նախակրթարանում , Մեղրագովքի ծեսի նախապատրաստական աշխատանքներ

13:00-Սովորղների ճանապարհում

Օգոստոսի 31

8:30-9:00 Սովորողների ժամանում,դիմավորում

9:00-9:15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-12:00-Ընտրությամբ գործունեության խմբերի հետ ծանոթություն, երգուսուցում

12:00-12:30-Երգուսուցում

12:30-14:00-Ուսումնական նոր փաթեթների ստեղծում, մշակում

Խաղողօրհնեքը նախակրթարանում

Օրը՝ օգոստոսի 19

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ժամը՝ 11:00

Մասնակցիներ՝ նախակարթարանի սաներ, ճամբարականներ

Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

1. Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դաստիարակներ, դասվարներ, ծնողներ, դասավանդողներ,  ճամբարականներ
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի  ծեսը ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են խաղողի, խաղողաքաղի, խաղողը ճզմելու և գինի պատրաստելու ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում ծիսական գործողությունների ընթացքը:

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները
  • ծեսն իրագործվում է Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրը

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Խաղողօրհնեքի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Խաղողօրհնեքի մասին տարբեր աղբյուրներից նյութեր

Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք»  ,  

Ռաիսա Խաչատրյան. «Առաջնապտղի ծիսախորհուրդն ու խաղող-գինի-կարաս գովերգությունները հայ ծիսերգային բանահյուսության մեջ  ,

Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք»)

Խաղողօրհնեքի ծիսական, ազգային երգեր, պարեր

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»

Ազգային պարերգեր

Ազգային պարեր