Աշխատանքային երգերի փաթեթ

Հոյ Նարե —  2:30րոպե

1. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր:

2. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ շըլոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող կըլոր էր:

3. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ սալոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Սև ծամերըդ կոլորեր:

4. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր:

Հոպ Մարալ

1.Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը փուշ ի.
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողը ղուշ ի:
2. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը ուռ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողը ծուռ ի:
3. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը տանձ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանող կուտան ձի:
4. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը նուշ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողն անուշ ի:

Թեշիկ մանելու երգ

1.Առեց թեշին,
Քսեց փեշին,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:
2.Բարվան կաշի,
Շըմշատ թեշի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:
3.Շընեռթն արծաթ,
Թեշին՝ քանց վարդ,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:
4.Պոչը կախ ի,
Թեշին չարխ ի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:

Բուրդ բեր գզզեմ

1. Սանդերքըս սազ եմ արել,
Բուրդ բեր գըզեմ, բուրդ բեր գըզեմ.
Հենց գիտես նազ եմ արել,
Շուտ բեր գըզեմ, շուտ բեր գըզեմ:
2. Սանդերքիս ատամն օսկի,
Բուրդ բեր գըզեմ, բուրդ բեր գըզեմ.
Քոթանալ չունի ըսկի,
Շուտ բեր գըզեմ, շուտ բեր գըզեմ:
3. Փետի, սանդրի, քըրքըրի,
Բուրդ բեր գըզեմ, բուրդ բեր գըզեմ.
Բուրդը ջոկջոկի, մանդրի,
Շուտ բեր գըզեմ, շուտ բեր գըզեմ:

Ճախչակ մանող

Оставьте комментарий