Հակաբացիլ Կոմիտասը մուտքի ճամբարում

Հյուսիսային դպրոց-պարտեզում մոտ 2 ամիս է գործում է 5-6 տարեկանների մուտքի ճամբարը: Ճամբարականների հետ նույնպես իրականացնում ենք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

Ամփոփումը այստեղ՝

Կոմիտասյան երգերը նկարներում

Ընտրությամբ գործունեության սովորողների հետ փորձեցինք կոմիտասյան երգերը վերածել նկարների: Յուրաքանչյուրը ընտրեց մեկ երգ և նկարեց իր պատկերացմամբ:

Մանրամասն ` տեսանյութում

5-6 տարեկանների Կոմիտասյան շքերթ

Նախագիծը՝ Հակաբացիլ Կոմիտաս

Օրը՝ Հունիսի 3

Ժամը ՝ 10:30-11:00

Վայրը՝ Զատիկյանի այգի,Մալաթիա Սեբաստիա

Մասնակիցներ՝ 1-ին դասարաններ, 5-6 տարեկաններ

Ընթացքը՝

  • Հյուսիսային դպրոցից քայլք-շքերթով դեպի Զատիկյանի այգի
  • Շրխկաններով, ծափերով, դոփերով Կոմիտասյան կատարումներ այգում

Համբարձումը Աշտարակում

Համբարձման ծեսը գարնան ամենագեղեցիկ տոներից է: Այն կրթահամալիրում նշվում է մեծ՝ ծիսական արարողությունով: Մի խեւմբ սովորողների հետ այն իրականացրեցինք Աշտարակում:

Մանրամասները՝ տեսանյությում

«Ծառզարդարի ծես»

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ,5-6 տարեկաններ, դաստիարակներ, դասվարներ…

Ծեսի մասին


Կատարվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգությունև Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Читать далее ««Ծառզարդարի ծես»»