Հակաբացիլ Կոմիտասը նախակրթարանում

Հակաբացիլ Կոմիտաս ամենամյա երաժշտական նախագիծը 2-4 տարեկանների խմբում, 5-6 տարեկանների խմբում և առաջին դասարաններում

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազայան

Նպատակ՝

  • Հանրայնացնել կոմիտասյան երաժշտությունը
  • Գեղագիտական ճաշակ ձևավորել
  • Ազգային երաժշտական մշակույթ յուրացնել
  • Ընտրության պարապմունքների ժամանակ սովրել շվիով կատարել նախագծի երգերը

Խնդիր՝

  • Սովորել հակաբացիլի համար նախատեսված երգերը
  • Միասնական կատարելու մշակույթ ձևավորել
  • Միմիանց լսելու ունակություն զարգացնել

Ընթացք

  • Նախապատրաստվել սովորած երգերը կատարեով ընդհանուր պարապմունքների ժամանակ
  • Նախագիծի իրականացման ժամանակ երգել միասնական երգել երգերը
  • Նվագել և նվագակցել երգերը սովորողների կողմից
  • Տեսանկարահանել և հրապարակել արդյունքները

Արդյունքում սովորողը կյուրացնի կոմիտասյան երաժշտությունը և իզորու կլինի տարածել այն

Նախակրթարանի համար նախատեսված երգեր

1.Արև, արև, եկ, եկ

2.Կոտ ու կես

3.Հե՜յ, իմ Նազան

4.Ձիուկ

5.Գնացեք-տեսեք

Նախակրթարանում Համբարձում է . ջա՜ն

Համբարձումը իմ ամենասիրելի ծեսերից է: Այն իրականացնելը ինձ համար մեծ հաճույք է: Հյուսիսային դպրոցի նախակրթարանի դաստիարակների օգնությամբ այն հաջորդականությամբ իրականացրեցինք:

«Ծառզարդարի ծես»

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ,5-6 տարեկաններ, դաստիարակներ, դասվարներ…

Ծեսի մասին


Կատարվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգությունև Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Читать далее ««Ծառզարդարի ծես»»

Գարնանամուտը նախակրթարանում …

Ասիկներ, խաղիկներ՝

~

Խաղիկ

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսն ելավ մարզանքի,

Ուստա փիսոն  կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

Խաղիկ

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը

Читать далее «Գարնանամուտը նախակրթարանում …»