Բարև, ես Հայկն եմ, իմ սեբաստացի մայրիկի նորաթուխ որդին: Եկել եմ ծանոթանանք😍: Մայրիկիս հետ շատ եմ եղել կրթահամալիրում, և հիշում եմ, թե ինչպես էր մայրիկս տարբեր երգեր սովորեցնում բալիկներին , դե ես էլ ձեռքի հետ սովորում էի,որ մի փոքր էլ մեծանամ գամ կրթահամալիր:
Ծնվել եմ 2021թ. նոյեմբերի 23-ին,3820 գրամ քաշով և 52 սմ բոյով:Հայրիկս շատ էր ուզում, որ ես հայկական անուն կրեմ, և մայրիկիս հետ միասին կոչեցին ինձ Հայկ:
Ասում են՝ լուրջ տղա եմ: