Համբարձումը իմ ամենասիրելի ծեսերից է: Այն իրականացնելը ինձ համար մեծ հաճույք է: Հյուսիսային դպրոցի նախակրթարանի դաստիարակների օգնությամբ այն հաջորդականությամբ իրականացրեցինք:
Рубрика: Մայիսյան հավաք
Մեր օրը Օշականում
Պատումը Լուսինե Բարխուդարյանի բլոգից:
Մայիսիս 3-ը ճամփորդական օր էր Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողների համար։ Ուսումնական ճամփորդություն-ժամերգություն․«Օշական» նախագծով Ջուլի Ղազարյանի և Անուշ Թորոսյանի հետ ճամփորդեցինք դեպի Օշական։
Սկզբում եղանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ընկեր Ջուլիի հետ իրականացրինք ուսումնական ժամերգություն՝ տերունական աղոթքով և մեր սովորած հոգևոր երգերով։ Այնուհետև ես ներկայացրի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համառոտ պատմությունը, ինչպես նաև խոսեցինք խաչքար-տառերի ստեղծման մասին: Սովորողները ներկայացան նաև Մաշտոցի դամբարանի մոտ՝ ներկայացնելով Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը։ Այս ամենից հետո քայլեցինք խաչքար-տառերի պուրակում, որտեղ սովորողներից յուրաքնչյուրը գտավ իր անվան առաջին տառը, լուսանկարվեցինք և երգեցինք Կոմիտասի «Այբ, բեն, գիմ․․․» երգը։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց քայլեցինք դեպի Քասախ գետ, որտեղ սովորողները տեսան տուֆից կառուցված հնգաթռիչք կամուրջը, հենց գետի ափին էլ հանդես եկանք երգերով և պարերգերով։ Գետափին նաև բրդուճային ընդմիջում ունեցանք, խաղացինք բակային ու ազգային խաղեր և ուրախ, բարձր տրամադրությամբ ու վառ տպավորություններով վերադարձանք Երևան։
Հետաքրքիր և բովանդակալից օր ունեցանք․․․
Ավելին՝ տեսանյութում
«Եռյակ խումբ»
Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ ՝ Միլանան և Լիլիան ինձ հետ որոշեցին կատարել «Հադիգո» ազգային երգը:
Մայիսյան հավաքի նախագծեր

Հոգևոր Հայաստան նախագծի շրջանակներում `
- Ուսումանական ժամերգություն Գեղարդում
- Ուսումնական ժամերգություն Աշտարակում
- Ուսումնական ճամփորդություն Դդմաշեն
Ծես `
Ներկայացում `