Օրը Դդմաշենում

Դդմաշենում մեզ սպասվում էր իսկական ծիսական հարսանիք, միայն, թե գլխավոր մասնակիցները մեր սովորողներն էին և Դդմաշենի մանկապարտեզի սաները:

Մուտքը ՝ հղումով

ժամերգություն Սուրբ Թադէոս եկեղեցում ՝

Մեր օրը Օշականում

Պատումը Լուսինե Բարխուդարյանի բլոգից:

Մայիսիս 3-ը ճամփորդական օր էր Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողների համար։ Ուսումնական ճամփորդություն-ժամերգություն․«Օշական» նախագծով Ջուլի Ղազարյանի և Անուշ Թորոսյանի հետ ճամփորդեցինք դեպի Օշական։
Սկզբում եղանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ընկեր Ջուլիի հետ իրականացրինք ուսումնական ժամերգություն՝ տերունական աղոթքով և մեր սովորած հոգևոր երգերով։ Այնուհետև ես ներկայացրի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համառոտ պատմությունը, ինչպես նաև խոսեցինք խաչքար-տառերի ստեղծման մասին: Սովորողները ներկայացան նաև Մաշտոցի դամբարանի մոտ՝ ներկայացնելով  Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը։ Այս ամենից հետո քայլեցինք խաչքար-տառերի պուրակում, որտեղ սովորողներից յուրաքնչյուրը գտավ իր անվան առաջին տառը, լուսանկարվեցինք և  երգեցինք Կոմիտասի «Այբ, բեն, գիմ․․․» երգը։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց քայլեցինք դեպի Քասախ գետ, որտեղ սովորողները տեսան տուֆից կառուցված հնգաթռիչք կամուրջը, հենց գետի ափին էլ հանդես եկանք երգերով և պարերգերով։ Գետափին նաև բրդուճային ընդմիջում ունեցանք, խաղացինք բակային ու ազգային խաղեր և ուրախ, բարձր տրամադրությամբ ու վառ տպավորություններով վերադարձանք Երևան։
Հետաքրքիր և բովանդակալից օր ունեցանք․․․

Ավելին՝ տեսանյութում

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ


Օրը
՝ մայիսի 3
Մեկնումը՝ 09:30, վերադարձը՝ 15։30
Վայրը՝ Օշական
Հեռավորությունը Երևանից՝ 29 կմ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Լուսինե Բարխուդարյան
Օգնական՝ Արմինե Մակվեցյան
Երաժիշտ՝ Ջուլի Ղազարյան
Երթուղի՝
Մեկնում՝ Երևան-Պռոշյան-Աշտարակ-Օշական
Վերադարձ՝ Օշական-Աշտարակ-Պռոշյան-Երևան

Քարտեզ՝

Նպատակը՝
-ուսումնական ժամերգություն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
-ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, սովորողների մոտ ձևավորել և զարգացնել ճիշտ և հոգատար վերաբերմունք՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և բարելավմանըԽնդիրները՝
-ձևավորել ճամփորդությունը նախագծելու կարողություններ՝ ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների նկարագրություն
-ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու հմտություններ
-ձևավորել տեսածը պատմել-ներկայացնելու կարողություններ՝ ճանապարհի նկարագրություն, ճամփորդության մասին պատում

Քայլերը՝
-կանգառ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
-Ուսումնական ժամերգություն եկեղեցում /պատասխանատու՝ Ջուլի Ղազարյան/
-Տառերի պուրակ՝ «Այբ, Բեն, Գիմ»․․․, պարերգեր, երգեր
-քայլք դեպի Քասաղ գետ, հնգաթռիչք կամուրջ /տուֆից/, գետափին աղբի հավաքման աշխատանք
-բրդուճային ընդմիջում, ազգային խաղեր
-վերադարձ Երևան

Ուսումնական ժամերգության ծրագիր՝

1. Տերունական աղոթք

2. Մանուկների Հայր մեր

3.Մանուկների աղոթք

4.Սուրբ Աստված

5. Տեր ողերմեա, մենակատար ՝ Ջուլլի Ղազարյան

Տոնախմբության ծրագիր՝

1.Արևների շարք

2.Փափուռի-պարերգ

3.Չնկլիկ օրոճ

4.Օր պար, ճոր պար

5.Ծառ ծաղկեցավ

6.Ախ գարուն է

Արդյունք՝
-ճամփորդության արդյունքում կունենանք տեսանյութեր, ֆոտոշարեր, պատումներ, դրանք կհրապարակվեն դասավանդողների բլոգներում, դասավանդողների և ծնողների ֆեյսբուքյան էջերում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում

Ուսումանական ժամերգություն Գեղարդում

Ուսումնական ճամփորդություն ` մայիսյան հավաքի շրջանակներում

Օրը ` մայիսի 7

Մեկնում ` Հյուսիսային դպրոցի բակ` 10:00, Ժամանանում ` 15:30

Մասնակիցներ ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ,1.1 դասարան , ծնողական համայնք, դասվարներ,երկարացված օրվա կազմակերպիչներ …

Պատասխանատուներ ` Ջուլլի Ղազարյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

ժամերգության պատասխանատու ` Ջուլլի Ղազարայան

Քարտեզ ՝

Գուգլ քարտեզ

Նախագծի նպատակ `

  • «Հոգևոր Հայաստան» նախագծի շրջանակներում ծնողական համայնքի հետ ուսումնական ժամերգություն
  • սովորողների մեջ սերմանել սեր հոգևորի հանդեպ
  • իմանալ հոգևոր շարականներ, երգեր
  • թափառումներ Գառնի գյուղում

Օրվա օրակարգ `

  • Այցելություն Գեղարդավանք
  • Եկեղեցու բակում տոնախմբություն` հարսանեկան երգերի կատարում
  • Քայլք Գառնի գյուղում
  • Քայլքով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի կամ ` «Մաշտոց Հայրապետ» մատուռ
  • Գառնու կիրճ , Ազատ գետի երկայնքով ձգվող քարերի սիմֆոնիա
  • Նախաճաշ
  • Ազգային խաղեր

Հանդիպում ծնողական համայնքի հետ , հոգևոր երգերի ուսուցում

Սովորողների ծրագրում `

  • Կոմիտաս ` «Մանուկների Հայր մեր»
  • Սուրբ Աստված
  • Տեր Ողորմեա (հատված )
  • Այսօր ձայնն Հայրական (1-ին դասարան)

Ծնողների ծրագրում`

  • Քրիստոս ի մէջ
  • Նոր ծաղիկ
  • Տեր Ողորմեա

Ընթերցանության նյութեր `

  • Տերունական աղոթք
  • Մանուկների աղոթք
  • Ներսես Շնորհալի-«Հաւատով խոստովանիմ»

Աշնանային թափառումներ Ջրվեժի անտառապարկում

Հյուսիսային դպրոց , 5 տարեկաններ : Պատասխանատուներ ՝ Մարի Միքայելյան , Քրիստինա Հարությունյան:

2-րդ դասարանների սովորողներ : Պատասխանատուներ ՝ Ազնիվ Մանուկյան , Կաինե Մամիկոնյան

Читать далее «Աշնանային թափառումներ Ջրվեժի անտառապարկում»

Ճամփորդության ամփոփում. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,

Նոյեմբերի 6-ին Արցախ-Հայաստան համակեցության ճամբարականները ուղևորվեցին դեպի ուսումնական ճամփորդության ՝ Կոմիտասի թանգարան: Առավոտյան ժամը ՝ 10:00 շարժվեցինք Հյուսիսային դպրոց պարտեզից: Թանգարանը իր դռները ջերմորեն բացեց մեր արցախցիների առջև: Ունեցանք շրջայց ողջ թանգարանում: Այցելեցինք նաև պանթեոն և վայելեցինք աշնանային գեղեցիկ օրը:

Տեսանյութը դիտեք ստորև ՝

Читать далее «Ճամփորդության ամփոփում. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,»

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Օրը ՝ Նոյեմբերի 6, ուրբաթ

Ճամփորդության մասնակիցներ ՝ Արցախ-Հայաստան համակեցության ճամբարի սովորողներ, դասավանդողներ….

Մեկնում ՝ Ժամը ՝ 10:00 , Հյուսիսային դպրոց

Վերդարձ ՝ 13:00 , Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Պատասխանատու ՝ Ջուլլի Ղազարյան

Նախագիծ. Ճամփորդություն

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում չորրորդ և հինգերորդ դասարանցիները մեկնում են Կոտայքի մարզ, գյուղ Զառ:

Օրը՝ հունվարի 25, ժամը՝ 10.00 — 14:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի չորրորդ և հինգերորդ դասարանցիներ:

Պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Ջուլլի Ղազարյան:
Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Զառ գյուղը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Զառ գյուղ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով սահք

Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու գյուղի  ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք:
  • Նախագիծը կազմեց `Լենա Ղազարյանը

Դեպի Աղավնաձոր

 

Դեկտեմբերի 21-ին կրթահամալիրի ավագ , միջին դպրոցների սովորողների և քոլեջի ուսանողների  հետ միասին ուղևորվեցինք դեպի  Աղավնաձոր , որտեղ եղանակը շա՜տ ջերմ և տաք էր: Կարևոր իրադարձություններից մեկին ՝ Տրինի գրադարանի բացմանը , ներկա գտնվեցինք նաև մենք  :

Մանրամասները ` տեսանյութում

Читать далее «Դեպի Աղավնաձոր»

Ուսումնական ճամփորդություն

img_7214-1

Ճամփորդության վայրը՝ Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ
Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Ժամկետը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական,«Կոմիտասյան օրեր» նախագիծի ամփոփում: Читать далее «Ուսումնական ճամփորդություն»