Սուրբ ծննդյան ավետիսներ

«Սուրբ ծննդյան , ամանորյա ավետիսների փաթեթ»

«Այսօր տօն է Սուրբ ծննդյան»

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
 Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
 
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Читать далее «Սուրբ ծննդյան ավետիսներ»

Աշխատանքային երգերի փաթեթ

Հոյ Նարե —  2:30րոպե

1. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր:

2. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ շըլոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող կըլոր էր:

3. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ սալոր էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Սև ծամերըդ կոլորեր:

4. Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր: Читать далее «Աշխատանքային երգերի փաթեթ»

Գութաներգեր

Գութանը հողը վարող գյուղատնտեսական գործիք է։ 
Հայկական գութաններն առաջացել են Այրարատի, Բարձր Հայքի, Սյունիքի, Վասպուրականի, Աղձնիքի ու Ծոփքի նահանգներից։ Առջևի մասում ունեն երկայնական լծակ (գռնել), որը երկաթյա հաստ շղթայով հաջորդաբար միանում է եզների կամ գոմեշների լծերին (4-12 զույգ)։ Հայերի մեջ այն ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում։ Գութանի դերը գյուղատնտեսության մեջ այնքան կարևոր է եղել, որ իր ողջ սարվածքով հաճախ քանդակվել է հմուտ երկրագործների շիրմաքարերի վրա։


Читать далее «Գութաներգեր»

Հարսանեկան ծիսական երգերի փաթեթ . 5-6 տարեկաններ

Պսակ-պսակ 

Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։ Читать далее «Հարսանեկան ծիսական երգերի փաթեթ . 5-6 տարեկաններ»