Դիպլոմային նախագիծ.«Գինեգործությունը, խաղողի մշակումը որպես ծես կրթահամալիրում»

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

«Խաղողի և գինու դպրոց»


Թեմա ` «Գինեգործությունը, խաղողի մշակումը որպես ծես կրթահամալիրում»

Ղեկավար ` Արտակ Ռշտունի

Մենթոր-ուսուցիչ ` Մաինե Մկրտչյան

Ուսանող` Ջուլիետտա Ղազարյան

Բովանդակություն

Ներածություն

1. Խաղողագործությունը Հայաստանում
2.Խաղողօրհեքի կամ Աստվածածնի վերափոխման ծես
3.Գինեգործություն,գինու պատրաստման արարողակարգ
4. Խաղողի ծիսական երգեր, պարերգեր, խնջույքի երգեր

Ներածություն

Խաղողի բերքի զգալի մասն օգտագործվում է գինեգործության մեջ: Խաղողից գինի պատրաստելու համար պետք է ունենալ բավականին փորձ ու գիտելիք. հին ժամանկներից գինեգործությունը համարվել է մեծ արվեստ: Գինեգործությունն իր մեջ ընդգրկում է բոլոր գործողությունները , որոնք գործադրվում են գինի պատրաստելիս ` սկսած այգեկութից, խաղողի մշակումից մինչև պատրաստի արտադրանք թողարկելը :
Նյութում ներկայացվում է խաղողագործությունը, գինեգործությունը Հայաստանում: Նյութում առկա է Ծեսերի բաց լաբորատորիայի ստեղծված ծեսի ողջ գործունեությունը: Կրթահամալիրում ստեղծվել են խաղող և գինու ուսումնական փաթեթներ որոնք դարձել են ծրագրային և մտել են ուսումնառության մեջ :

1.Խաղողագործությունը Հայաստանում

Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ և գինեգործական պարագաներ։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։
Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։
Հայաստանում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։

Ըստ տնտեսական նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր։

Հայաստանում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։

2005 թվականին Հայաստանում խաղողի տնկարկների տարածքը կազմել է 13,1 հազար հեկտար, բերքատվությունը 1 հա֊ից՝ 71, 4 ց, խաղողի բերքը՝ 81, 6 հզ. տ։

Հայաստանում խաղողագործության գիտական հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Ուսումնասիրվում են ընդհանուր խաղողագործության (խաղողի որթի ծագման, կենսաբանական, էկոլոգիայի և ագրոտեխնիկայի), մասնավոր խաղողագործության (խաղողի որթի առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում՝ ըստ արտադրության ուղղության), խաղողագրության (ամպելոգրաֆիա) և խաղողի ընտրասերման հիմնախնդիրներ։

Կրթահամալիրի խաղողի այգին ` Սարալանջը

2. Խաղ կամ Աստվածածնի վերափոխման ծես

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը՝ Տիրամորը նվիրված հայոց եկեղեցական տաղավարային գլխավոր տոներից է, որը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» անվամբ: Ըստ կրոնական ավանդության Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել, ննջել և երկինք է փոխադրվել կամ վերափոխվել: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձավոր կիրակի օրը: Հայոց կենցաղում տարածված այդ տոնի ընդհանուր համատեքստում առանձնանում էին ուխտագնացությունները, մատաղները և հատկապես խաղողօրհնեքի արարողությունները:
 Խաղողօրհնեքը հեթանոսական-բնապաշտական ծագում ունեցող ծես է, որն առնչվում է ավանղական Նավասարդի և հատկապես՝ բերք ու պտղի առատությունն ապահովող հավատալիքների հետ: Այդ ծեսն անցյալում կատարվում էր մեծ հանդիսությամբ, քանի որ խաղողը հայոց մեջ ընկալվում էր իբրև ազնվագույնը մրգերի ընղհանուր համալիրում:
Աստծո որդին ևս հաճախ նմանեցվել է խաղողի որթի, իսկ սուրբ պատարագի արարողակարգի գինին պատրաստում էին խաղողից:Հայտնի է նաև, որ Հիսուսը վերջին ընթրիքի ժամանակ գինի մատուցելով իր աշակերտներին, ասել է` «այս է իմ արյունը»: ժամանակի ընթացքում հեթանոսական այդ տոնը քրիստոնեական երանգներ է ստացել և ամրապնդվել հայոց եկեղեցական տոնացույցում:
Մարիամ Աստվածածնին նվիրված այս տոնը, որն աոավել հայտնի էր Խաղողօրհնեք և Աստվածածին անուններով, Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ նաև անվանման այլ տարբերակներ, ինչպես նաև ժամկետային մասնակի տարբերություններ:

Մխիթար Սեբաստացի կրթահամլիրում, ինչպես յուրաքանչյուր ծես , այնպես էլ խաղողօրհնեքի ծեսը տեղ գտավ ծիսական արարողակարգի մեջ: Սովորողները քաղում են խաղողները, օրհնում այն եկեղեցիներում , այնուհետև իրականացվում է խաղողի գովքի արարողություն: Ծիսական արարողակարգի համար կրթահամալիրում ծեսերի լաբորատորիայի անդամների օգնությամբ ստեղծվում են ուոսումնական փաթեթներ:

Օրինակ ` Օրհնանքներ, ասացվածքներ խաղողի, գինու մասին , ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»:

Խաղողագովքեր

Տեսանյութը ` Մարինե Մկրտչյանի, ծիսական խաղողօրհնեք

3.Գինեգործություն, գինու պատրաստման արարողակարգ

Գինեգործության հիմունքները — Դանիելյան Դ․Հ․, Մանասյան Հ․Դ․, Պապովյան Հ․Մ․

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի։

Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից, տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։Խաղողի տնկատարածք Արարատյան դաշտում

Որոշ հնագետներ պարզել են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ։

Գինու պատրաստաման ընթացքը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում.

4. Խաղողի ծիսական երգեր, պարերգեր, խնջույքի երգեր

Հայերը խաղողի մեծ մասը գինի էին պատրաստում: Խաղողը ճզմում և հյութը զատում էին հնձանում: Խաղող տրորողները իրենց ոտքերի համաչափ վեր ու վար անելու ժամանակ երգեր էին հորինում ու երգում:

Խաղողի ծիսական արարողությունը այդքան տարածված չի եղել: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այն դարձավ օրացույցային ծիսական կարևոր մաս: Ստեղծվեցին երաժշտական փաթեթներ, ասույթներ գինու և խաղողի մասին, խաղողի գովերգեր, խնջույքի երգեր: Ինչպես նաև կրթահամալիրում տպագրվեցին թերթոններ:

Խաղողաքաղի ծիսական երգ ` Քաղենք Խաղողը: Այս երգում հնչում են հայկական խաղողի անունները:

Քաղենք խաղողը

Խաղողը ճմռելու ծիսական երգ:

Բաղը քաղինք

Օրհնանքներ, ասացվածքներ խաղողի, գինու մասին 

Խաղողի, գինու, խնջույքի երգեր

Խաղողի, գինու երգեր

Խաղողածես

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s