Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ


Օրը
՝ մայիսի 3
Մեկնումը՝ 09:30, վերադարձը՝ 15։30
Վայրը՝ Օշական
Հեռավորությունը Երևանից՝ 29 կմ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Լուսինե Բարխուդարյան
Օգնական՝ Արմինե Մակվեցյան
Երաժիշտ՝ Ջուլի Ղազարյան
Երթուղի՝
Մեկնում՝ Երևան-Պռոշյան-Աշտարակ-Օշական
Վերադարձ՝ Օշական-Աշտարակ-Պռոշյան-Երևան

Քարտեզ՝

Նպատակը՝
-ուսումնական ժամերգություն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
-ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, սովորողների մոտ ձևավորել և զարգացնել ճիշտ և հոգատար վերաբերմունք՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և բարելավմանըԽնդիրները՝
-ձևավորել ճամփորդությունը նախագծելու կարողություններ՝ ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների նկարագրություն
-ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու հմտություններ
-ձևավորել տեսածը պատմել-ներկայացնելու կարողություններ՝ ճանապարհի նկարագրություն, ճամփորդության մասին պատում

Քայլերը՝
-կանգառ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
-Ուսումնական ժամերգություն եկեղեցում /պատասխանատու՝ Ջուլի Ղազարյան/
-Տառերի պուրակ՝ «Այբ, Բեն, Գիմ»․․․, պարերգեր, երգեր
-քայլք դեպի Քասաղ գետ, հնգաթռիչք կամուրջ /տուֆից/, գետափին աղբի հավաքման աշխատանք
-բրդուճային ընդմիջում, ազգային խաղեր
-վերադարձ Երևան

Ուսումնական ժամերգության ծրագիր՝

1. Տերունական աղոթք

2. Մանուկների Հայր մեր

3.Մանուկների աղոթք

4.Սուրբ Աստված

5. Տեր ողերմեա, մենակատար ՝ Ջուլլի Ղազարյան

Տոնախմբության ծրագիր՝

1.Արևների շարք

2.Փափուռի-պարերգ

3.Չնկլիկ օրոճ

4.Օր պար, ճոր պար

5.Ծառ ծաղկեցավ

6.Ախ գարուն է

Արդյունք՝
-ճամփորդության արդյունքում կունենանք տեսանյութեր, ֆոտոշարեր, պատումներ, դրանք կհրապարակվեն դասավանդողների բլոգներում, դասավանդողների և ծնողների ֆեյսբուքյան էջերում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում