Մայիսյան հավաքի նախագծեր

Հոգևոր Հայաստան նախագծի շրջանակներում `

Ծես `

«Համբարձման ծես»

Ներկայացում `

Թումանյանական օպերա ` «Պոչատ աղվեսը»

«Համբարձման ծես»

Նախագծի հեղինակ` Մարինե Մկրտչյան

Համբարձման ծես

Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Սովորողների տարիքային խումբը

Կրտսեր դպրոց-պարտեզների, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Читать далее ««Համբարձման ծես»»

Ուսումանական ժամերգություն Գեղարդում

Ուսումնական ճամփորդություն ` մայիսյան հավաքի շրջանակներում

Օրը ` մայիսի 7

Մեկնում ` Հյուսիսային դպրոցի բակ` 10:00, Ժամանանում ` 15:30

Մասնակիցներ ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ,1.1 դասարան , ծնողական համայնք, դասվարներ,երկարացված օրվա կազմակերպիչներ …

Պատասխանատուներ ` Ջուլլի Ղազարյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

ժամերգության պատասխանատու ` Ջուլլի Ղազարայան

Քարտեզ ՝

Գուգլ քարտեզ

Նախագծի նպատակ `

  • «Հոգևոր Հայաստան» նախագծի շրջանակներում ծնողական համայնքի հետ ուսումնական ժամերգություն
  • սովորողների մեջ սերմանել սեր հոգևորի հանդեպ
  • իմանալ հոգևոր շարականներ, երգեր
  • թափառումներ Գառնի գյուղում

Օրվա օրակարգ `

  • Այցելություն Գեղարդավանք
  • Եկեղեցու բակում տոնախմբություն` հարսանեկան երգերի կատարում
  • Քայլք Գառնի գյուղում
  • Քայլքով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի կամ ` «Մաշտոց Հայրապետ» մատուռ
  • Գառնու կիրճ , Ազատ գետի երկայնքով ձգվող քարերի սիմֆոնիա
  • Նախաճաշ
  • Ազգային խաղեր

Հանդիպում ծնողական համայնքի հետ , հոգևոր երգերի ուսուցում

Սովորողների ծրագրում `

  • Կոմիտաս ` «Մանուկների Հայր մեր»
  • Սուրբ Աստված
  • Տեր Ողորմեա (հատված )
  • Այսօր ձայնն Հայրական (1-ին դասարան)

Ծնողների ծրագրում`

  • Քրիստոս ի մէջ
  • Նոր ծաղիկ
  • Տեր Ողորմեա

Ընթերցանության նյութեր `

  • Տերունական աղոթք
  • Մանուկների աղոթք
  • Ներսես Շնորհալի-«Հաւատով խոստովանիմ»