Մարտ ամսվա նախագծեր

Օրացույցային նախագծեր

Նախագծեր `

«Ծառզարդարի ծես»

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ,5-6 տարեկաններ, դաստիարակներ, դասվարներ…

Ծեսի մասին


Կատարվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգությունև Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Читать далее ««Ծառզարդարի ծես»»