Գութաներգեր

Գութանը հողը վարող գյուղատնտեսական գործիք է։ 
Հայկական գութաններն առաջացել են Այրարատի, Բարձր Հայքի, Սյունիքի, Վասպուրականի, Աղձնիքի ու Ծոփքի նահանգներից։ Առջևի մասում ունեն երկայնական լծակ (գռնել), որը երկաթյա հաստ շղթայով հաջորդաբար միանում է եզների կամ գոմեշների լծերին (4-12 զույգ)։ Հայերի մեջ այն ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում։ Գութանի դերը գյուղատնտեսության մեջ այնքան կարևոր է եղել, որ իր ողջ սարվածքով հաճախ քանդակվել է հմուտ երկրագործների շիրմաքարերի վրա։


Գութանի երգը — Հովհաննես Թումանյան

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսի մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,

Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

1.Կոմիտաս-Գութանը հաց եմ բերում

1.Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում.
Տե՛ս, քեզ որքան եմ սիրում-
Ձուկը տապկած եմ բերում.
2. Էսօր գութանը մերն ա,
Մաճ բըռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տըղեն`
Աշխարհ գիտե` իմ տերն ա:
3.Վեր կացած հավախոսին`
Գութանն ա վարում փոսին.
Բարկ արևը երկընքում`
Շողն ա դիպել ակոսին:
4. Հավքեր թևանի՛ արեք,
Յարիս հովանի՛ արեք.
Թո՛ղ բարակ քամին փըչի,
Հետն էլ դուք նանի՛ արեք:

2.Կոմիտաս — «Լոռվա գութաներգ»

Հո~:
— Օրհնյալ է Աստված,
Հիշյալ է Աստված:
Հո՛, հո~, Յո՛-ա~,
հո՛, հո՛, հո~, հո՛, հո~:
Պռե՛րե, գոմեշ,
Հո-հո~յ, յո-ա~,
Ա՛ռ, հա՛ գոմեշ Հո-հո~յ,
յո-ա~, Տա՛ր, հա՛ գոմեշ,
Հո~ — հո~յ, յո~:
Լուսը լուսացավ,
Հա՛, հա՛,
Փա~ռք Քեզ,
Տեր, Բարին շատացավ:
Հե~, հե~, հե~,
հե~, հո~-հո~յ,
Յո՛-ա~, հո՛,
հո՛, հո~, հո՛, հո~:
Պռե~րե, ջա~ն,
հո~, պռո՛րո~,
Հո~, պռյո՛ւգի, ջա~ն.
Հո՛, ռո~լ, ա~յ, հո~, ռո~լ, ա~յ,
Քե՛ մատաղ.
Շի՛մա~լ, ջա~ն,
հո~, ռո՛լ, ա~յ,
Քե՛ մեռնիմ. Լա՛չի~ն, ջա~ն, հո~, ռո՛լ, ա~յ,
Հո՛, ռո~լ, ա~յ, հո~, ռո՛լ, օ~
Հո~յ, դուս ելավ,
հո -ա~,
Հո~յ, դուս ելավ,
հո -ա~, Հո~յ,
դուս ելավ, հո -ա~.
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~, Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~. Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա, Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա, Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա. Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~, Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~. Հո~, դուս ելավ, հո~:

3. Գութաներգ , Բարի լուսո — Հայրիկ Մուրադյան

1.Բարի լուսո աստղ էրևաց
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան
սարված լծեմ էրթամ գութան։
2.Գութնի թախով նըմուշ նըմուշ
չկեր վաստակ քյանց էն անուշ,
աշխարհի շեն վըր գութնին է
գութան չըլներ աշխարհն ի՞նչ էր։
3.Խուփքաշ կերթա գետնի տակեն,
ակոս կանի էրգեն էրգեն,
քանդի կորթեր շուռ տա բարդ բարդ,
շընորհ կենե բերքին առատ։
4.Ալ ջրարփին առատ անկոք
մաճն ի կայիմ խոփն ի զոտու
պայծառ արև մարմանդ սարին,
Աստված տա խոփ չառնի քյարին։

Հովհաննես Թումանյան — Գութան

Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լըծեցին.
Հորովել հո՜…
Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.
Հորովել հո՜…
Գութան ջան, վարի՛,
Ակոսը շարի՛.
Թափ տուր, թև արա,
Շուռ տուր, սև արա.
Հորովել հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք, տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել հո՜…


Կոմիտասի գրառած գութաներգերը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s