
Օրը ՝ սեպտեմբերի 14
Վայրը ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ ՝ 1.1 դասարանի սովորողներ , 1.2 դասարանի սովորողներ
Խմբեր ՝
- 9:30-9:50- 1.1 դասարան ,Սրբուհի Ներսիսյան
- 10:00-10:20 — 1.2 դասարան , Լուսինե Բարխուդարյան
Ծրագրում ՝
Երգուսուցում ՝ « արև , արև արի դուրս» , « պզան պզան»
Արև՛, արև՛, արի դուս,
Քեզ բերել ենք աչքի լուս,
Քո քուրիկը՝ Լուսնկան,
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ:
Բաց երեսդ, արեգակ,
Մի բուռ չամիչ քեզ կտանք…
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք,
Ամպի տակեն հանեցինք:
Պարուսուցում ՝ « Թամզարա , բուլուլ»
Բանաստեղծություն ՝ «Աքաղաղն ու կտուրը »
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Երաժշտական կատարումներ ՝
«Արև , արև ե՛կ , ե՛կ »
«Զմփիկ , զմփիկ»
Բանաստեղծություն ՝ « Բութ մատն ասաց»
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝
եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,
ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝մենք չենք փախչի։
Գայլերի դեմ չենք նահանջի։
Ոա-ուփ տանք,
Դառնանք բռույցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ։