Հանդիպում ենք ամեն հինգշաբթի ՝ ժամը ՝ 11: 30 ֆիզիկական միջավայրում
Նախակրթարանային խմբեր , դաստիարակներ ՝
Նպատակը ՝
- վերհիշել բոլոր ուսուցանված երգերը
- սովորել Կոմիտասյան նոր երգեր
- երեխաների մեջ սերմանել ազգայինը
Ծրագիր ՝
Պսակ- պսակ
Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։
Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։
Հինգ էծ ունեմ
Իլիլի, դիլիլի
Հինգ էծ ունեմ ուլերով,
Իլիլի, դիլիլի,
Կաթ կըկըթեմ դույլերով,
Իլիլի, դիլիլի,
Սեր կըչափեմ կալ չափով,
Իլիլի, դիլիլի,
Եղ կըհանեմ լվի տըկով,
Իլիլի, դիլիլի:
Այլի հո ՜
Եկանք, եկանք, այլի հո~
Ինչու եկաք, այլի հո~
Աղջկա տեսիլ, այլի հո~
Աղջիկ չունենք, այլի հո~
Տեսել ենք, տեսել, այլի հո~
Որտեղ եք տեսել, այլի հո~
Ձեր այգու մեջ, այլի հո~
Ինչ էր անում, այլի հո~
Թել էր մանում, այլի հո~
Ինչ կաչ գլխին, այլի հո~
Կապույտ լաչակ, այլի հո~
Ինչ կար մեջքին, այլի հո~
Արծաթ գոտի, այլի հո~
Ինչ կար ոտին, այլի հո~
Կարմիր մաշիկ, այլի հո~
Բա ոնց եկաք, այլի հո~
Պռատ գառով, այլի հո~
Պոչատ հավով, այլի հո~
Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..