ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

800px-Սուրբ_Յովհաննէս_եկեղեցի,_Երեւան

Նախագիծ

Օրը ՝ Նոյեմբերի 8

Վայրը ՝ Սուրբ Աննա եկեղեցի

Ժամը ՝ 17:00

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի դասավանդողներ , սովորողներ,  ծնողներ,

հյուրեր

Խմբավար ՝ Ջուլիետտա Ղազարյան

Պատասխանատու ՝  Հարավային դպրոց

 

Ծրագիր 

  • «Մանուկների հա՛յր  մեր» ՝ Կոմիտաս

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • «Առաւօտ լուսոյ»՝ Ն. Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Հատվածներ Սբ. Պատարագից

  • «Սուրբ Աստուած»

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

  • «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

  • «Հայրապետական Մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

  • «Նոր Ծաղիկ» — (հարավային դպրոցի ուսուցչական երգչախումբ)

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

  • «Տեր Ողորմեա» (հարավային դպրոցի ուսուցչական երգչախումբ)

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

  • «Հայր մեր » 

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s